Բաքվի և ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ
Գազի ներմուծման մասին Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայեւը։
«Խոսքն էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության գծով փոխըմբռնման հուշագրի մասին է, որը ստորագրվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ այսպիսի ճյուղային փաստաթուղթը կարող է հակասել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»,-ասել է Նեչայեւը։
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես եւ ում հետ զարգացնի հարաբերությունները, այդ թվում եւ նավթագազային ոլորտում։

Աղբյուրը՝ news.am