Լրահոս

07.09.2011 10:37


Զարհուրելի դեպք Արարատի մարզում. մայրը խեղդամահ է արել իր երկու երեխաներին

Ոստիկանության Արարատի բաժնում է երեկ երեկոյան մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարևանը և հայտնել, որ կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել է:

Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել են 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:

Ռ. Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը, սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:

Ռոզա Ալոյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը