Շվեյցարիայի հալչող սառցադաշտերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ և ինքնաթիռի բեկորներ
Ալպերում ռեկորդային բարձր ջերմաստիճաններն այս ամռանը հանգեցրել են այն բանին, որ սառցադաշտերի հալչելու հետևանքով հայտնաբերվել են մարդկային երկու մարմինների և ինքնաթիռի մնացորդներ, գրել է The Guardian-ը։
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հալվում են Շվեյցարիայի սառցադաշտերը՝ բացահայտելով իրենց տակ թաքնված գաղտնիքները. այս ամռանը զբոսաշրջիկները պատահաբար գտել են մարդկային մնացորդներ և ինքնաթիռի բեկորներ, որոնք անհետացել էին ավելի քան կես դար առաջ։
Ֆրանսիացի երկու լեռնագնաց մարդկային ոսկորներ են գտել Չեսեն սառցադաշտում։ Կմախքը ուղղաթիռով հանվել է նույն օրը։
Ոսկորները հայտնաբերվել են հին արահետի մոտ, որը չի օգտագործվում արդեն 10 տարի, ասել է Բրիտանիայում լեռնային հյուղակը հսկող Դարիո Անդեմմաթենը. լեռնագնացներն այստեղից են սկսում լեռ բարձրանալն այս շրջանում։
Նա նշել է, որ մարդը կարող էր մահացած լինել «1970 կամ 80-ական թթ.»։
Մեկ շաբաթ առաջ ևս մեկ մարմին էր հայտնաբերվել Շտոկի սառցադաշտում, Ցերմատ հանգստավայրից ոչ հեռու, Մաթերհորնից հյուսիս-արևմուտք։ Երկու դեպքում էլ տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ մարդկային մնացորդների ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է և կտևի «ևս մի քանի օր»։
Ալպյան շրջանի ոստիկանությունը 1925-ից ի վեր անհետացած մարդկանց ցուցակ է վարում։ Ցուցակում ներառված է նաև սուպերմարքեթների սեփականատեր, միլիոնատեր, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Կառլ-Էրիվան-Հաուբը, որն անհայտ կորել էր Ցերմատի շրջանում 2018թ. ապրիլի 7-ին։
Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում լեռնային ուղեկցորդը գտել էր ինքնաթիռի մնացորդներ, որը կործանվել էր 1968թ. Ալեչ սառցադաշտի (Յունգֆրաու և Մյոնխ լեռնագագաթներից ոչ հեռու) օդային տարածքում։
Պարզվել է, որ դրանք Piper Cherokee ինքնաթիռի մնացորդներն են, որը կործանվել էր այս շրջանում 1968թ. հունիսի 30-ին։ Ինքնաթիռում գտնվել են ցյուրիխցի մի ուսուցիչ, գլխավոր բժիշկ և նրա որդին։ Մարմիններն այն ժամանակ հայտնաբերվել և հանվել էին։
Շվեյցարական Ալպերը ձմռանից հետո դիմացել է երկու ուժեղ ամառային ջերմային ալիքների։ Հուլիսին իշխանությունները լեռնագնացներին խորհուրդ են տվել չբարձրանալ Մաթերհորն՝ արտասովոր բարձր ջերմաստիճանի պատճառով, որը Ցերմատում հասել է Ցելսիուսի 30 աստիճանի։