Աշխարհ

11.08.2022 19:15


Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա

Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա

Իտալական լեգենդար ավտոարտադրող Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա, գրում է NYP-ը։

Համաձայն Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությանը ներկայացված բողոքի՝ խնդիրը վերաբերում է Ferrari մեքենաներին, որոնցից մի քանիսն արտադրվել են դեռևս 2005 թվականին:

Ընկերության համար, որը սովորաբար տարեկան վաճառում է առնվազն 10 000 մեքենա, հետկանչի մասշտաբները հսկայական են:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը