Սիրելի՛ ծնողներ, բայց ո՞վ ասաց, որ այս իշխանությունները թշնամու դեմ մարտական գործողությունների համար են պարգև տալիս. այլ տարբերակներ մտքներովդ չի՞ անցնում
Այսօր ամբողջ օրը, էս շոգ ու կրակին, զոհված զինվորների ծնողները ՊՆ մոտ հանդիպում էին ուզում Պապիկյան Սուրենից, որը «հեղափոխության ուժով» հետպատերազմյան նախարար է աշխատում:
Պապիկյանը ծնողներին չընդունեց, ոչ էլ մարդ լիազորեց ընդունեն, լսեն, հարգեն վերջիվերջո: Դրա փոխարեն, Պապիկյան Սուրենը այցելում է ինչ-որ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Անդրանիկ Քոչարյանի ու Արծրուն Հովհաննիսյանի հետ նստած՝ ելույթ-բան է ունենում:
Այ մարդ, էս տղերքը պատերազմ են սադրել, իմանալով վերջը ինչի են հասցնելու, կանչել-տարել են, որ զոհեր լինեն, էնքան լինեն, որ ազգս շոկի մեջ տապակվի, միմիայն մի պատճառով՝ որ իրենց չասեն դավաճան: Ու զոհված զինվորների ծնողները դեռ գնում են այդ նույն չինովնիկների դուռը, որ ի՞նչ պարզաբանեն: Պարզաբանեն, թե ինչու է իրենց զինվոր զավակներին փուռը տված հրամանատար Քյարամյան եսիմինիչին շնորհվել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցե՞լ:
Սիրելի՛ ծնողներ, բայց ո՞վ ասաց, որ այս իշխանությունները թշնամու դեմ մարտական գործողությունների համար են պարգև տալիս. այլ տարբերակներ մտքներովդ չի՞ անցնում:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից