Մեքսիկայում Օլմեկների տիրակալների ռելիեֆային պատկերներ են հայտնաբերվել
Մեքսիկայում քարե ռելիեֆներ են հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, պատկերում են Օլմեկների տիրակալներին։ Գտածոյի մասին հայտնում է Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը։
Օլմեկների քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Մեքսիկայի կենտրոնական և հարավային մասում՝ արևադարձային հովիտներում, որոնք այսօր պատկանում են Մեքսիկայի Տաբասկո և Վերակրուս նահանգներին: Օլմեկներն ամենահին մեսոամերիկյան քաղաքակրթությունն են, որի ծաղկման շրջանը եղել է մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին, երկրորդի վերջում։
Մինչև մեր ժամանակները պահպանվել են հսկա քարե գլուխներ, քանդակներ՝ վայրի կատուների տեսքով, ինչպես նաև օլմեկների ստեղծած արվեստի այլ գործեր։ Նոր հետազոտության շրջանակներում մեքսիկացի հնագետները երկու հնագույն ռելիեֆ են հայտնաբերել են Տաբասկո նահանգի Տենոսիկ մունիցիպալիտետում, որոնք պատկերում են Օլմեկների տիրակալներին։
Խոսքը հսկայական կլոր կրաքարե սալերի մասին է, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը 1.4 մետր է և մոտ 700 կգ է կշռում։ Ռելիեֆների վրա կարելի է մեծ քառակուսի դեմքեր, ինչպես նաև յագուարների հետ կապված գլիֆներ տեսնել։ Դատելով ավելի վաղ գիտնականների կողմից արված նմանատիպ գտածոներից՝ ռելիեֆները տեղական օլմեկների տիրակալներին պատկերում են ծիսական արարողության ժամանակ:

Աղբյուրը՝ news.am