WhatsApp-ում խմբակային չաթերից «լուռ» հեռանալու հնարավորություն կհայտնվի
WhatsApp մեսենջերը միանգամից մի քանի նոր գործառույթ կունենա՝ օգտատերերի գաղտնիությունը բարելավելու համար, հայտնում է The Verge պորտալը։
Առաջին հերթին օգտատերը կկարողանա թաքցնել իր «այսօր եղել է HH:MM-ում» կարգավիճակը։ Անցյալ դեկտեմբերին մեսենջերի ադմինիստրացիան մի գործառույթ էր ներկայացրել, որը թույլ է տալիս լռելյայն թաքցնել ձեր առցանց կարգավիճակը բոլոր անծանոթներից: Այժմ դուք կարող եք ցանկացածից թաքցնել ցանցում ձեր վերջին հայտնվելու մասին տվյալները. պարզապես պետք է ընտրել անցանկալի կոնտակտները և արգելել ցուցադրել նրանց այդ տեղեկատվությունը:
Մյուս նոր ֆունկցիան թույլ կտա «լուռ» հեռանալ այն խմբերից, որոնք օգտատերին այլևս պետք չեն։ Ներկայումս WhatsApp-ը ծանուցում է չաթի բոլոր մասնակիցներին, որ կոնկրետ մասնակիցը լքել է չաթը:Նորամուծության նպատակն է ազատել օգտատերերին հանրային խմբից դուրս գալու համար անհարմարության զգացումից։
Բացի այդ, WhatsApp-ը մի գործառույթ է նախապատրաստում, որն օգտատերերին արգելում է սքրինշոթեր անել այսպես կոչված «մեկանգամյա» հաղորդագրություններից, որոնք անհետանում են զրուցակցի կողմից դրանք մեկ անգամ դիտելուց հետո։ Առայժմ այն գտնվում է փորձարկման փուլում, նշել են ընկերությունում։
WhatsApp-ում խմբակային չաթերից «լուռ» հեռանալու հնարավորություն կհայտնվի
WhatsApp մեսենջերը միանգամից մի քանի նոր գործառույթ կունենա՝ օգտատերերի գաղտնիությունը բարելավելու համար, հայտնում է The Verge պորտալը։
Առաջին հերթին օգտատերը կկարողանա թաքցնել իր «այսօր եղել է HH:MM-ում» կարգավիճակը։ Անցյալ դեկտեմբերին մեսենջերի ադմինիստրացիան մի գործառույթ էր ներկայացրել, որը թույլ է տալիս լռելյայն թաքցնել ձեր առցանց կարգավիճակը բոլոր անծանոթներից: Այժմ դուք կարող եք ցանկացածից թաքցնել ցանցում ձեր վերջին հայտնվելու մասին տվյալները. պարզապես պետք է ընտրել անցանկալի կոնտակտները և արգելել ցուցադրել նրանց այդ տեղեկատվությունը:
Մյուս նոր ֆունկցիան թույլ կտա «լուռ» հեռանալ այն խմբերից, որոնք օգտատերին այլևս պետք չեն։ Ներկայումս WhatsApp-ը ծանուցում է չաթի բոլոր մասնակիցներին, որ կոնկրետ մասնակիցը լքել է չաթը: Նորամուծության նպատակն է ազատել օգտատերերին հանրային խմբից դուրս գալու համար անհարմարության զգացումից։
Բացի այդ, WhatsApp-ը մի գործառույթ է նախապատրաստում, որն օգտատերերին արգելում է սքրինշոթեր անել այսպես կոչված «մեկանգամյա» հաղորդագրություններից, որոնք անհետանում են զրուցակցի կողմից դրանք մեկ անգամ դիտելուց հետո։ Առայժմ այն գտնվում է փորձարկման փուլում, նշել են ընկերությունում։
Աղբյուրը՝ news.am