Կարծիք

09.08.2022 09:24


Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով

Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով

Ընդամենը մեկ շաբաթում.

• Արցախի պաշտպանության բանակում ծառայող ՀՀ-ից ժամկետային զինծառայողների անսպասելի և ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նույնիսկ ծառայության ժամկետը չլրացած;

• դուրսբերման հաջորդ իսկ օրն ադրբեջանական հարձակումներ Արցախի վրա մի քանի ուղղությամբ, ունենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, ամենայն հավանականությամբ մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում;

• զանգվածային ոստիկանական ռեյդեր Երևանում և ՀՀ որոշ բնակավայրերում, ավտոմեքենաների խուզարկություններ;

• նույն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են ավելի վաղ մեր տարածքում հայտնաբերված ու գերեվարած ադրբեջանցի զինվորականի, ինչը հանրությունից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում Ադրբեջանի բանտերում;

• հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը, որ հանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող հուսալի ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;

• օգոստոսի մեկից մեկնարկած եռամսյա հավաքների 2 մասնակից է զոհվում («եռամսյա ՊԱՏԺԻՉ հավաքներ» եմ դրանց ասում);

• Ապարանում իշխանամետ հանցախմբի իրագործած զանգվածային գնդակահարության (5 վիրավոր, 2 զոհ) վիրավորներից մեկն է մահանում, այսինքն այդ միջադեպով արդեն 3 զոհ ունենք։ Հիշեցնեմ, որ այդ գործով ընդամենը 1 հոգի է մեղադրվում։ Սուպերմեն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զենքից։

Սա օկուպացված Հայաստանի մեկ շաբաթն է։

Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է։

Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով։

***

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու:

Դրանից ամիսներ անց Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն (այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի տեքստում այդ բնակավայրերից հրաժարվելու պահանջ չկար), հակառակ դեպքում Ադրբեջանը չէր սկսի մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ճանապարհը կառուցել։ Այդ բոլոր համաձայնեցումները նույնպես արվել են հանրությունից գաղտնի ու ծայրահեղ շտապողականությամբ։

Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից:

Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում:

Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը