Լրահոս

07.09.2011 09:09


Քադաֆիի կողմնակիցները մեծ քանակությամբ ոսկով, եվրոյով ու դոլարով մուտք են գործել Նիգեր

Քադաֆիի կողմնակիցները մեծ  քանակությամբ ոսկով, եվրոյով ու դոլարով մուտք են գործել Նիգեր

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Նիգերի իշխանությունները  հաղորդել են, որ Լիբիայի գահանկեց արված  ղեկավար  Մուամար Քադաֆիի անվտանգության ծառայության ղեկավար Մանսուր  Դաոն, ինչպես նաև այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ժամանալ են Նիգերի  մայրաքաղաք։

Նիգերի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, իրենք թույլ են տվել Դաոին մուտք գործել երկիր` հումանիտար նպատակահարմարությունից ելնելով։

Միևնույն ժամանակ, Լիբիայի  անցումային իշխանությունների  տվյալներով՝ Նիգեր է ժամանել նաև  մի մեծ ավտոշարասյուն, որն իր հետ բերել է նաև մեծ քանակությամբ ոսկի և արտահասմանյան փողեր։

–Ոսկու, եվրոյի և դոլարի բեռներով ավտոմեքենաները Նիգերի տուարեգների օգնությամբ երկրի հետ  սահմանը հատել են Ջուֆրա քաղաքի շրջանով,–«Ռոյթերս» գործակալությանն ասել է Լիբիայի  ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Ֆատհի Բաջան։

Միևնույն ժամանակ Նիգերի  իշխանությունների պնդմամբ՝ անձամաբ գնդապետ Քադաֆին ավտոշարասյան մեջ չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը