Լրահոս

08.08.2022 10:49

Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել (լուսանկար)

Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել (լուսանկար)

Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։

Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։

Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել։ Yerevan.Today-ը կփորձի կառավարությունից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները։

Ավելին, Հայաստանի մայրուղիներում կար հատված, որտեղ ԱԱԾ աշխատողները վարորդներին կանգնեցնում էին ու հորդորում արագ քշել, որպեսզի գերի չընկնեն։

Այսքանով ամենը չի ավարտվում։ ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերյանի մայրուղու հարևանությամբ, քանի որ, ըստ տեղեկությունների, «անկլավների հանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին հանձնելու են ադրբեջանցիներին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։