Լրահոս

06.09.2011 17:53


Հանրային սննդի 168 օբյեկտում ծխողների համար տարածքներ են առանձնացվել

«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝  Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը։ Համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության` մայրաքաղաքի Դավթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն իսկ առանձնացվել են համապատասխան տարածքներ։ Մալաթիա – Սեաստիա վարչական շրջանում գործող  հանրային սննդի 17 օբյեկտներից 7–ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10–ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել։

Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն ծխոների համար առանձնացված տարածքներ կան։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը