Կնեսետի պատգամավոր. «Ոչ թե Իսրայելը պետք է փոխհատուցի, այլ Թուրքիան»
Ի պատասխան Թուրքիայի այն հայտարարությունների, թե իրենք Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառելու, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Արիել Էլդադը հայտարարել է, որ Կնեսետի աշնանային նստաշրջանը մեկնարկելուն պես ինքը կներկայացնի հայոց ցեղասպանության մասին օրինագիծը։
Բացի այդ, Էլդադը ավելացրել է, որ ոչ թե Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի, այլ Թուրքիան։ Էլդադը նշել է, թե Թուրքիայից պետք է պահանջել, որ փոխհատուցում վճարի իսրայելական այն զինվորականների համար, ովքեր տուժել են 2010թ. թուրքական նավը գրոհելու ժամանակ։