Կարծիք

07.08.2022 09:25


Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն

Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ նիկոլական ու գռզոական ֆեյքերը, պետական ռեսուրսով պահվող հազարավոր կեղծ օգտատետերը իրենց ռեփորթներով անընդհատ փորձում են լռեցնել ընդդիմադիրներին Ֆեյսբուքում և միևնույն ժամանակ հիմար ու անբովանդակ նյութեր տարածում սեփական դեղին մամուլի միջոցով, ապա որոշել եմ բացել այս տելեգրամ ալիքը ևս` արձագանքի հնարավորություն ունենալու համար:

Այսպիսով, Ֆրանսիայի հրապարակում` Գռզոյի անօրինական և կասկածելի ծագման կապիտալի մասին իմ ելույթից հետո, Գռզոնյուզն ու Նիկոլի ընտանեկան թերթը գրեցին այն մասին, որ պարոն Գռզոն ինձ դատի է տալու զրպարտության համար, հիմա էլ սենսացիոն բացահայտում են անում, թե բա «Հայրենիքի օտարերկյա փրկիչը»

Նախ զավեշտալի է, որ ելույթումս արձանագրված բազմաթիվ առերևույթ անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն և պատրաստվում են դատի տալ բացառապես կրակմարիչների հայտնի դրվագի մասով: Սա, ըստ էության, ինքնախոստովանություն է, անհարգելի Գռզո, մնացածով` կխոսենք դատարանում:

Ինչ վերաբերում է իմ քաղաքացիությանը: Այո, ես ի ծնե Ռուսաստանի քաղաքացի եմ: Թե´նախորդ իշխանության օրոք ու թե´այսօր ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ տեղափոխվելու Ռուսաստան և աշխատելու այնտեղ բարձր վարձատվությամբ, հաշվի առնելեվ փորձս, մասնագիտական հմտություններս ու երկու բարձրագույթ կրթություններս (այդ թվում` եվրոպական առաջատար երկրներից մեկում` բիզնեսի կառավարման ոլորտում): Սրանով ես, թերևս, տարբերվում եմ ձեր իշխանության ներկայացուցիչների գերակշիր մեծամասնությունից, որոնք միշտ եղել են կամ փաբում նիսյա արբեցող, կամ խոպանչի ու միայն Նիկոլի իշխանության գալով, խնամի-ծանոթ-բարեկամով դարձել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչևէ, ես մշտապես ցանկացել եմ ապրել Հայաստանում ու փորձել ուժերիս չափով օգտակար լինել մեր երկիրին, անկախ իմ անձնագրի գույնից: Դուք, սակայն, կապույտ անձնագրով հանդերձ, ուղղակի ֆորմալ քաղաքացիներ եք, սրիկաներ, որոնք արել ու անում են ամեն բան` մեր ազգը սուբյեկտայնություն չունեցող, դեկորատիվ ազգի վերածելու համար: Դուք ուղղակի ֆիկտիվ քաղաքացիներ եք, մենակ թղթով եք հայ: Ձեր անձնագիրը` էն ֆեյք «արժանապատիվ քաղաքացու» անձնագիրն ա, որ հազարներով բաժանում էիք փողոցում ու հետո գտնում աղբամանների մեջ: Էս 4 տարում` պառակտիչ գործունեություն ծավալելով, կիսեցիք մեր ազգը սևերի ու սպիտակների, հների ու նորերի, չաղերի ու նիհարների: Դուք կոտրեցիք մեր ազգային բնավորությունը, պղծեցիք մեր ազգային արժեքները, թուլացրեցիք մեր կոլեկտիվ դիմադրողականությունը, ետին պլան դրեցիք մեր ազգային շահն ու թուրքին հրավիրեցիք մեր հայրենիք: Հա, ես հայ եմ ու Ռուսաստանի քաղաքացի եմ ու եթե կուզեք` Ռուսաստանի քաղաքացի հայերի փայ պահանջատեր եմ իմ հայրենիքի համար ու անելու եմ ամեն բան ձեր տեսակից մեր երկիրը մաքրելու համար: Ինչքան էլ ոռնոցներդ հանեք գռզոնյուզերում, ինչքան էլ քրեական գործեր բացեք, բերման ենթարկեք, էջերս փակեք, ուրիշ վնաս տաք, միևնույն է` գտնելու եմ միջոց հիշեցնելու բոլորին թե ով եք դուք ու ինչ եք ձեզանից ներկայացնում և այդ գործում ես մենակ չեմ:

Վազգեն Սաղաթելյանի տելեգրամ ալիքից

Այս խորագրի վերջին նյութերը