Լրահոս

06.09.2011 17:40


«Սահման» ֆիլմը արժանացավ ևս երեք մրցանակի

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ եւ  Բալթիայի երկրները, ինչպես նաեւ Վրաստանը: Հայաստանից այս տարի Ֆորումին էր ներկայացված Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների եւ շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ: Այս անգամ եվս ֆիլմը արժանացավ երկու մրցանակի եւ մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհեց Հատուկ մրցանակ: Իր մրցանակը «Սահման» ֆիլմին հանձնեց նաեւ Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհեց դիպլոմ` «Ազգերի միջեւ մշակութային երկխոսության եւ փոխըմբռնման գործում ներդրման համար»:

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը