Քաղաքական

06.08.2022 18:05


Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը դեռևս կալանավորված են, քանի որ մեղադրվել են այլ քաղաքական գործերով․ պաշտպան

Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը դեռևս կալանավորված են, քանի որ մեղադրվել են այլ քաղաքական գործերով․ պաշտպան

Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, սակայն վստահ եմ, որ Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին կալանավորված թողնելու հիմքում այլ քաղաքական գործեր են, որոնցով իրենք նախկինում անցել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Աբգար Պողոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու են միևնույն գործով անցնող հինգ դաշնակցական երիտասարդներին ազատ արձակել, իսկ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը շարունակում մնալ կալանավորված։

«Բոլոր տղաների մեղադրանքը նույնն է, սակայն Տարոն Մանուկյանը նոյեմբերի 10-ի գործով մեղադրյալ է, իսկ Գոռ Սարգսյանը ցույցերից մեկի ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար դատվածություն ունի։ Սա դատարանն ընդունել է որպես նոր արարք կատարելու ռիսկը։ Ըստ էության՝ այդ երկու քաղաքական գործերն ազդել են վճռի վրա։ Մյուս տղաների համար միակ հիմքը գործին խոչընդոտելն էր, որովհետև իրենք այլ գործերով չեն անցել»,-նշեց Պողոսյանը։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին։ Նիստի ընթացքում հարցաքննվելու են դեպքին ականատես եղած ոստիկանները։

«Խուլիգանությունն այս փուլում վերջնականապես հերքվել է։ Չկան նոր հանգամանքներ, նոր վկաներ, որոնք խուլիգանության հետ կապված կարող են նոր ապացույց առաջ քաշվել։ Ստացվում է, որ մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք»,-ընդգծեց պաշտպանը։

Այս խորագրի վերջին նյութերը