Նանդոր Ուրմանցու հիշատակի օր Ռումինիայի Տոպլիցա քաղաքում
Սեպտեմբերի 4-ին Ռումինիայի Տոպլիցա (Toplita) քաղաքում կազմակերպվել էր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ և բարեգործ Նանդոր Ուրմանցու (Nandor Urmanczy, 1868-1940) հիշատակի օր: Ուրմանցիները հայկական հին տոհմի շառավիղներից են, որ 16-րդ դարում հաստատվել էին սկզբում Մոլդովայում, այնուհետեւ տեղափոխվել Տրանսիլվանիա եւ ժամանակի ընթացքում մերվել տեղի հունգարների հետ:
Նանդոր Ուրմանցու կիսանդրին բացվեց նրա ծննդավայր Տոպլիցա քաղաքի կաթոլիկ եկեղեցու բակում, որը ժամանակին կառուցվել էր նրա իսկ միջոցներով:
Հանդիսությանը մասնակցում էին Հունգարիայի Ազգային Ժողովի խոսնակ Լասլո Կյովերը (Laszlo Kover), տեղական իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչներ, Ուրմանցու թոռը` իրավաբան Իշտվան Գորտվեյը (Istvan Gortvay):
Կիսանդրու տեղադրումից հետո ծաղկեպսակներ դրվեցին Հունգարիայի ազգային ժողովի, Ռումինիայում Հունգարիայի դեսպանության, տեղական իշխանությունների, ռումինական և հունգարական հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից: Ծաղկեպսակ զետեղվեց նաև Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից:
Հիշատակի օրվա ընթացքում մատուցվեց պատարագ, կատարվեց այցելություն Ուրմանցիների տոհմական ամրոց,Նանդոր Ուրմանցու հիմնադրած դպրոց և հիվանդանոց, կազմակերպվեցին համերգ, ցուցահանդես եւ Ուրմանցուն նվիրված գիտաժողով:
Նանդոր Ուրմանցին ծնվել է Տոպլիցայում 1868թ., ազնվականի ընտանիքում, ավարտել է Բրաշովի դպրոցը, իրավաբանական կրթություն ստացել Բուդապեշտում: Հետագայում նա դարձել է նշանավոր քաղաքական եւ հասարակական գործիչ, 16 տարի անընդմեջ ընտրվել է Հունգարիայի խորհրդարանի անդամ: