Լրահոս

06.09.2011 17:29


Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարներ Անատոլի Սերդյուկովը, Ժերար Լոնգեն, Սերգեյ Լավրովն ու Ալեն Ժյուպեն քննարկելու են Ղարաբաղում, Կոսովայում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման հարցը։

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, հանդիպման շրջանակում  նաև  քննարկվելու  է իրավիճակը  Աֆղանստանում։

Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7–ին Մոսկվայում, որի ժամանակ քննարկվելու են նաև Լիբիայի իրավիաճակին և  հակահրթիռային պաշտպանությանն առնչվող հարցեր։

Հանդիպումը կայանալու է երկկողմանի  անվտանգության խորհրդի  նիստի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը