Կարծիք

06.08.2022 09:34


Նիկոլը Աղավնոյի բնակիչների վրա փող է աշխատո՞ւմ

Նիկոլը Աղավնոյի բնակիչների վրա փող է աշխատո՞ւմ

Խանումյան Հայկը Աղավնոյի բնակիչներին ասել ա, որ եթե իրենց տները վնասեն, Հայստանի կառավարությունը դա չի փոխհատուցի։ Այսինքն Հայաստանի կառավարությունը հայերի փոխհատուցումը ուղղակիորեն կապում ա ադրբեջանցիներին հանձնած գույքի որակի հետ։ Չհասկացա, էդ փողերը Հայաստանի կառավարությունն ա տալի՞, թե՞ Ադրբեջանի՞։ Նիկոլն ու Ալիևը առևտո՞ւր են անում։ Նիկոլ, քո համար ի՞նչ տարբերություն, թե Աղավնոյից ադրբեջանցիներին ի՞նչ կմնա։ Դե հիմա ասա, ամեն տան մեջ ինչքա՞ն ես փայ մտել։

Հ․Գ․ Վարդենիսցիներ, ճամբարակցիներ, տավուշցիներ, սյունեցիներ, արարատցիներ, մինչև չհստակեցնեք, թե ձեր տների համար Ալիևն ինչքան փող ա տալիս, ձեր տներից դուրս չգաք։ Կարող ա պատահի՝ ձեզ քցում են։

Հ․Հ․Գ․ Կներեք, որ վուլգար ա ստացվել, բայց դուզը խոսքը, գոնե լսողին, չի վնասում։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը