Քաղաքական

05.08.2022 18:12

Բերձորի և Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար

Բերձորի և Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։

«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ էլ ինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,-նշեց Չաուշյանը:

Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ևս հարցը քննարկվել է։

«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են բացի իրենից»,-ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։

Իսկ ավելի վաղ Tert.am-ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրենց տրվել է 20 օր՝ բնակավայրն ազատելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։