Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչները հիմնականում զբաղված են կարտոֆիլագործությամբ: Բուն բերքահավաքը կմեկնարկի մի քանի օրից, սակայն գյուղացիները հավաստում են՝ պետք չէ անգամ բերքահավաքից հետո կարտոֆիլի ցածր գին ակնկալել: Նախ այն պատճառով, որ այս տարի Ազատանում մշակվել է ընդամենը 800 հա, իսկ այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի պակաս է: Լավ բերք կունենան նրանք, ովքեր բարձրորակ և թանկարժեք սերմացու են գնել, ոռոգել, ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ:
–Բայց հաստատ իմացեք, եթե 150 դրամից պակաս նորմալ կարտոֆիլ վաճառվի, էդ կնշանակի՝ գյուղացին կտուժի: Ես էդ գնով հաստատ չեմ վաճառի ստացածս բերքը: Կմնամ վարկերի ու տոկոսների տակ: Կամ էդ լա՞վ է, որ ամեն ինչ օր օրի կթանկանա, հենց գյուղացու կարտոֆիլն է, որ պիտի էժան վաճառվի: 50 դրամով կարտոլ չկա, չսպասեք,–ասել է Ազատանի բնակիչ Սիլվա Ազատյանը:
1 կգ սերմը ամիսներ առաջ Գուրգեն Վարդանյանը ձեռք է բերել 500 դրամով: Ստացված բերքից դժգոհ չէ։ «Սակայն այդ գնով ձեռք բերվածը որքանով եմ վաճառելու, որ շահույթ ստանամ»,–հարցնում է նա և մեղադրում կառավարության ներկայացուցիչներին, գյուղնախարարին, ովքեր ըստ գյուղատնտեսի՝ խաբել են իրենց։
–Հիմի խաբելու դար է: Սերգո Կարապետյանը տարվա սկզբին կխոսար, որ առաջին ջուրը անվճար են տալու: Ո՞ւր ա... 5-6 ջուր փողով ջրել եմ, հմի էլ պարզ բան է` բերքը կվաճառեմ 150-200 դրամով: Խաբեցին, ասին՝ ամեն ինչով օգնելու ենք: Գյուղատնտեսական տարին վերջացավ, բայց հլը օգնություն չտեսանք,–ասել է Գ. Վարդանյանը։
Էժան կարտոֆիլ չի լինի

Հիմա շուկայում 1 կգ կարտոֆիլն արժե 150-200 դրամ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարտոֆիլի նվազագույն գինը, ըստ գյուղատնտեսների, կլինի 150 դրամ:
7or.am