Թագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը
Օրերս մի նիկոլական հրապարակային զրույցում ասել էր, թե պատերազմ սկսվելու ու Թուրքիայի ներգրավվածության համար ես եմ մեղավոր։ Ու «հիմնավորել էր»։ Պարզվում է, ըստ նրա, 2006-ին Ստամբուլում Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով Էրդողանի դեմքին բացված պաստառի եւ այդ մասին իմ հայտարարության արդյունքում Թուրքիայի նախագահը ոխ է պահել Հայաստանի դեմ ու դրանից 14 տարի հետո զինել է Ադրբեջանին ու դրդել հարձակվել մեզ վրա։ Կարծում էի, այս պնդումից հետո ուրիշներին մեղսագրվող ավելի հիմար փաստարկ չէի լսի։ Բայց էլի սխալվեցի։ Այսօր ավելի առաջ է գնացել Նիկոլի՝ բոլոր հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նիկոլն ու նիկոլենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը գաղտագողի ստորագրեն, հետո ժողովրդի, Բանակի, ԱԳՆ թիկունքում Սյունիքից դեկտեմբերին զորքերը ետ քաշեն, բնակավայրերի մեծ մասը թշնամու նշանառության տակ առնելու հնարավորություն ստեղծող գաղտնի հուշագիր ստորագրեն, մեկ տարուց ավել ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցեն, ճանապարհի հարց քննարկեն, ԱԱԾ պետին մի քանի անգամ այդ հարցով ադրբեջանցիների հետ հանդիպացնեն, մեկ տարուց ավել, ամեն անգամ Բերձորի ճանապարհի փոխարեն ինչ-որ մի ուղու մասին Ազգային ժողովում մեր հարցումներին, բերանները ջուր առած, խուսափոխական պատասխաններ տան ու հիմա պարզվի, որ ադրբեջանցիների ձեռքերը բացել է ընդդիմությունը։
Նույն տրամաբանությամբ Մարուքյանը կարող է ընդդիմությանը մեղադրել, թե քանի որ Նիկոլին դավաճանության մեջ մեղադրելով՝ նրան դրդում ենք դավաճանական գործողություններ անել, սահմանների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին խոսելով՝ Նիկոլին ստիպել ենք, որ բացահայտ ադրբեջանցիներին հրավիրի Նախիջեւան, երթեւեկել մեր երկրի բոլոր ճանապարհներով ու դեռ ԱԱԾ պետին էլ հանձնարարի լավ դիմավորել նրանց: Եվ կամ իշխանությանը կոռուպցիայի մեջ մեղադրելով՝ ստիպում ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ավելի թաթախվել կոռուպցիայի մեջ ու միլիոններ մսխել պետական բյուջեից:
Սա լու՞րջ է խոսում։ Թե այս թեզն այսօր շրջանառելու համար Նիկոլը նրան տվել է՝ «եթե հիմարագույն մեղադրանքը ներկայացնես ընդդիմության հասցեին, ապա թագավորությանս կեսը քեզ կտամ» խոստումը։ Ավելի լուրջ հնարավոր չէր Մարուքյանի այս գրառմանն անդրադառնալ։ Agnessa Khamoyanի համբերությունից եմ ուզում, որ կարողանամ շարադրել հակափաստարկներ:
Բայց վերջում՝ պաշտոն ես զբաղեցնում, գործ ես անում իբրեւ թե։ Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր, ու մի հատ Լավրովին մեկնաբանիր, որն ուղիղ ասում է, որ շեֆդ սուտասան է ու խաղաղապահների լիազորությունների հարցով որեւէ առաջարկ ռուսներին չի ներկայացրել ու Կառավարության նիստում ստել է։
Հ.Գ. Հիշու՞մ եք, մի առիթով գրել էի, թե Մարուքյանի՝ Նիկոլին արած ծառայությունների պատճառով «Դիվանագիտության մասին» օրենքում, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպանին վերաբերող կետում պետք է հատուկ արգելել, որ նա քծնի շեֆին ու արդարացնի ամեն մի ապուշություն անելուց հետո։ Հիմա, փաստորեն, շարքը կարելի է շարունակել. արգելվում է Հատուկ հանձնարարություններով դեսպանին հիմարություններ դուրս տալ, թեկուզ շեֆի դավաճանությունն արդարացնելու համար…