Իսրայելը հերքել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը խզելու մասին լուրը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հերքել է ավելի շուտ տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի Թուրքիան խզել է Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է «Հաարեց» գործակալությունը։
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ամոս Գիլադի խոսքերի՝ այս երկու երկրների միջև ռազմական բնագավառում համագործակցությունը դադարեցնելու մասին խոսակցություն չկա։ Գիլադn ավելացրել է նաև, որ Անկարայում Իսրայելի ռազմական ներկայացուցիչը շարունակում է իր աշխատանքները։