Գիտնականները հանդիպեցին «Ժառանգության» վարչության և խմբակցության հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության անդամներն ու խմբակցության պատգամավորները հանդիպեցին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խմբի հինգ ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի, ԱՐՄԱԿԱԴ ցանցի համակարգող Խաչիկ Գեւորգյանի եւ մի քանի երիտասարդ գիտնականների հետ: Վերջինները ներկայացրեցին գիտության ֆինանսավորման ավելացմանը վերաբերող նոր առաջարկներ, որոնք պատրաստվում են ներկայացնել նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
“Ժառանգության” ներկայացուցիչները ողջունեցին ֆեյսբուքյան այս նախաձեռնության ակտիվ գործունեությունը, ինչպես նաեւ իրենց պատրաստականությունը հայտնեցին հետեւողականորեն աջակցել խմբին` իրենց պահանջների իրականացման հարցում, նաեւ շարունակել պայքարը գիտության ֆինանսավորումը արդեն 2012թ. բյուջեում 3%-ի հասցնելու ուղղությամբ, ինչը նաեւ ներառված է կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրում, եւ այդ հարցում համագործակցել հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի հետ:
Հավելենք, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված են բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ` ուղղված գիտության ֆինանսավորման մեղանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն, գիտության ներսում ֆինանսական հոսքերի կառավարման նոր մեթոդների ներդրմանը եւ գիտական արտադրանքի գնահատման նոր չափորոշիչների կիրառմանը, որոնց կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով. http://www.facebook.com/messages/?action=read&tid=id.141501002593350#!/science.and.finance?sk=notes :
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն