Լրահոս

06.09.2011 16:26


Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 10-00-ն կդադարեցվի  Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ, Ներքին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շարուրի, Շիրակի /իր նրբանցքներով/ Արարատյան  68-ից բարձր, Արտաշիսյան 92-ից բարձր փողոցների, Արշակունյաց պողոտայի 280-ից բարձր հասցեների,  Ներքին Շենգավիթի 1-16 փողոցների (բացի 9-րդ փ.) և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը