Լրահոս

06.09.2011 15:54


Ո՞ր նախագահի օրոք են մարդիկ ավելի լավ ապրել Հայաստանում

Այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում որ նախագահի օրոք են մարդիկ ավելի լավ ապրել՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ասլ է. « Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բավական աճ է արձանագրվել, մարդիկ մտածել են, որ նա կարող է երկիրը կայուն պահել ,քանի որ ներդրողը նայում է առաջին դեմքին` որքանով է նա իշխանությանը տիրապետում։ Այս իշխանությունն այնքանով է լավ, որ միջազգային ֆինանսական կառույցները վստահում են և մեզ վարկ են տալիս` ցածր տոկոսադրույքներով»։ Ինչ վերաբերում է աղքատության խնդրին, սոցիոլոգը նշել է, թե ճգնաժամը չի ավելացրել փողոցներում քնող, աղբարկղերը փորփրող մարդկանց թիվը։ «Երբ ես գալիս եմ աշխատանքի, գնում, հաշվում եմ` քանի մարդ է քնում կանգառներում, թվաքանակը նույնն է` նույն դեմքերն են, նորերը չկան: Ուրեմն տնտեսական ճգնաժամը մարդկանց դուրս չի մղել սոցիալական կյանքից դեպի փողոց: Դա շատ կարևոր ցուցանիշ է» ,–ասել է Ադիբեկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը