Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Արցախում իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասիհայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։
«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Արցախում իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։
«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Աղբյուրը՝ tert.am