Լրահոս

04.08.2022 12:26


Արագածոտնի մարզում Ուջան գյուղում բախվել են Toyota-ն ու ЗИЛ-ը․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում Ուջան գյուղում բախվել են Toyota-ն ու ЗИЛ-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 49-ամյա Էդգար Ա․-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Հակոբ Հ․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդգար Ա․-ն և նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ․ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը