Կարծիք

04.08.2022 09:35


Հայաստանի ու Արցախի հետ կատարվողի վրա թքած ունի թե՛ ՀՀ իշխանություն կոչված խմբակը, թե՛, խոշոր հաշվով, ժողովուրդը

Հայաստանի ու Արցախի հետ կատարվողի վրա թքած ունի թե՛ ՀՀ իշխանություն կոչված խմբակը, թե՛, խոշոր հաշվով, ժողովուրդը

Էս խառը պահին ամենաանմիտ բանը համարում եմ այն, երբ տարբեր ստատուսչիներ հարցնում են՝ իսկ ո՞ւր է ընդդիմությունը։ Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Հիմա բացի ստատուս գրելուց ո՞վ ինչ պետք է անի։ Մեկդ հարցրեք՝ ո՞ւր է իշխանությունը, ո՞վ է իր տեղում, ո՞ւր է ԱԽ քարտուղարը, Պ նախարարը, վարչապետը, աշխատակազմի ղեկավարը, գենշտաբի պետը, ԱԺ նախագահը, ԱԺ մեծամասնությունը․․․

Ընդդիմությունը մեռավ ասելով եկեք Հրապարակ, սրանց քշեք․ չեք քշել, սա չքշելու արդյունքն է։

Վստահ եմ, եթե այսօր ընդդիմությունն Արցախի վերաբերյալ հանրահավաք հրավիրի, ավելի շատ մարդ չի գալու, քան նախորդ ուրբաթ օրվա միտինգին։ Էդ որ ասում են ուր ա ընդդիմությունը, դրանք էլ հազիվ թե մասնակցեն։

Վստահ եմ՝ վաղը խաղաղվեց սահմանին վիճակը, Բերձորն ու էլի գյուղ-քաղաքներ հանձնեցին, Նիկոլի խաղաղության զոհերին Եռաբլուրում հուղարկավորեցին, ամեն մեկը գնալու է իր գործով, ու էլի ընդդիմությունը մնա Ֆրանսիայի հրապարակում։

Հայաստանի ու Արցախի հետ կատարվողի վրա թքած ունի թե՛ ՀՀ իշխանություն կոչված խմբակը, թե՛, խոշոր հաշվով, ժողովուրդը։

Հ․Գ․ Ընդդիմությունը սահման է գնացել, արդեն 3 օր է՝ տարել են, իշխանությունից ո՞վ է սահման գնացել, նստած Հնդկաստանի հավաքականի դեմ ինչ-որ հաղթանակ են տոնում։

Սևակ հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը