Տնտեսական

06.09.2011 14:12


Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում աղքատությունը 46% կազմում է»

Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում աղքատությունը 46% կազմում է» Այսօր լրագրողների հետ հանդիպել են «Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ու Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Ըստ սոցիոլոգի՝ ճգնաժամից 2 տարի անց աղքատությունը Հայաստանում հասել է 46%–ի, այն դեպքում, երբ մինչ ճգնաժամը տարեցտարի կրճատվում էր, և 2008թ. հասել էր 27%–ի։ Ադիբեկյանի խոսքերով՝ ճգնաժամն ազդել է ընտանիքներից 85%–ի եկամուտների ու կենսամակարդակի վրա, ու միայն 15%–ն է, որ չի զգացել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Ճգնաժամի հետևանք կարելի դիտել 14% արտագաղթը, ինչպես նաև այն, որ 3%–ը թողել է բիզնեսը, 2%–ը՝ ուսումը, իսկ բնակչության 25%–ը պարտք է վերցրել: Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ ՀՀ քաղաքացին իր եկամուտների 54%–ը ծախսում է սննդի վրա, մինչդեռ միջազգային մեթոդաբանության տվյալներով` 25 %–ից գերազանցելը խոսում է աղքատության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը