Լրահոս

19.11.2010 12:46


Լևոն Արոնյանը արագ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել

Լևոն Արոնյանը արագ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը արագ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել։ Նոյեմբերի 18-ին Արոնյանը հաղթել է 20 գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարում։ Հայ շախմատիստը, հավաքելով 24,5 միավոր, հաղթել է մրցույթի ավարտից մեկ խաղափուլ առաջ։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, իսկ երրորդ տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը՝  արագ շախմատի 2009թ.աշխարհի առաջնության հաղթողը։

 

Այս խորագրի վերջին նյութերը