Աշխարհ

03.08.2022 19:07


Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահություն

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահություն

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Այս մասին ասված է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ:

«Մենք խիստ մտահոգ ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով:

Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը