Կարծիք

03.08.2022 14:38


Ադրբեջանական զենքի արյունոտ հետքն Ուկրաինայում

Ադրբեջանական զենքի արյունոտ հետքն Ուկրաինայում

Վերջին տարիներին Ադրբեջանն ուժեղացրել է ռազմատենչությունը արտաքին քաղաքական հռետորաբանության մեջ։ Չդադարող սադրանքները և Հայաստանի ուղղությամբ ցուցադրական հարձակումները միայն զայրացրել են այդ պետության ղեկավարությանը։ Բացի այդ, Ադրբեջանին զգալի ռազմական օգնություն է ցուցաբերում Թուրքիան՝ որը երազում է

Օսմանյան կայսրության երբեմնի հզորության վերականգնման մասին։

Ադրբեջանի ռազմատենչության արդյունքը դարձավ երկրի արտահանման մեջ ռազմարդյունաբերական համալիրի մասնաբաժնի ավելացումը։ Հատկանշական է, որ 2021 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկությունների արտադրանքի շուրջ 60 տոկոսը արտահանվել է ավելի քան 30 երկիր։

Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը հրաժարվել Ուկրաինայի հակամարտությունից օգուտ ստանալու գաղափարից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններում բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծել՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Ցավոք, փաստերը հակառակն են ասում ... Մի քանի շաբաթ առաջ ուկրաինական բանակի սպառազինության մեջ հայտնվեցին 20N5 82մմ ադրբեջանական արտադրության ականանետեր, որոնք առաքվում էին Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ Ինչպե՞ս է Ադրբեջանը նման բան թույլ տվել և ի՞նչ անել դրա հետ։ Միթե՞ երկիրը չպետք է անհանգստանա, որ իրեն ներքաշում են հակամարտության մեջ, թե՞ տնտեսական շահն ավելի բարձր է, քան վարկանշային ռիսկերը։

Մեկ այլ օրինակ է ադրբեջանական արտադրության ավիացիոն ռումբերի մատակարարումը։ Այս փաստը հայտնի է դարձել 2022 թվականի գարնան վերջին՝ ճշգրտվող ավիառումբերի մատակարարումների մասին փաստաթղթի արտահոսքից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը.

QFAB-250 LG-ի լազերային առաջնորդությամբ,(թիրախի խոցման հեռավորությունը մինչեւ 12 կմ , նախատեսված թիրախից մինչև 10 մ շեղումը): Այդ ավիառումբները կիրառվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ։

Վերջերս Ուկրաինական սոցիալական ցանցերում հայտնվել են շատ հետաքրքիր փաստաթղթեր. դրանք 2022 թվականի ապրիլին Ադրբեջանի «CIHAZ Industrial Association» պետական ընկերության կողմից Ուկրաինա մեծ քանակությամբ զինամթերք մատակարարելու բեռնագրեր են, որոնց թվում են QFAB-250 LG ավիառումբները:

Համաձայն փաստաթղթերի՝ ավիառումբ ստացողի կողմից նշված է ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությունը։ Ընդ որում, ըստ մասնագրի, բեռը նշված է որպես «բարձր ճշգրտությամբ ավիառումբ»։ Մատակարարման համար պատասխանատու Ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը «Խարթում» օդանավակայանից (Սուդան) ավիառումբ է տեղափոխել «Ժեշուվ» (Լեհաստան) օդանավակայան՝ հետագայում Ուկրաինա տեղափոխելով: Դրա համար օգտագործվել է MEM5002 չվերթը, որը 8 չվերթ է իրականացրել 2022 թվականի ապրիլի 16-30-ը ։

Հետաքրքիր է, որ մինչ այդ ավիառումբները Սուդան են բերվել Թուրքիայից, որտեղ դրանք արդիականացվել և ստուգվել են թուրքական ASELSAN պաշտպանական ձեռնարկությունում:

Այս ամբողջ իրավիճակը ադրբեջանական իշխանություններին խիստ տհաճ վիճակի մեջ է դնում։ Չի կարելի միաժամանակ ներկայանալ որպես չեզոք և «խաղաղասեր» պետություն, միեևնույն ժամանակ գաղտնի զենք մատակարարել պատերազմող կողմին։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը