Կարծիք

03.08.2022 13:13


Սրանց գործն էլ գործ չի

Սրանց գործն էլ գործ չի

Գերմանիայի նիկոլը (կանցլեր Շոլցը) դիտարկում է «Հյուսիսային հոսք» գազատարի Կանադայում վերանորոգված տուրբինը, որը մոտ մի շաբաթ կորած էր համարվում։ Էս մի լուսանկարում մի քանի զավեշտալի իրողություն կա։ Նախ չգիտեմ, թե Շոլցը էդ տուրբինի ինչն է դիտարկում (դե ոնց որ Նիկոլը հեռուստացույցի ֆեյք գործարանում), գուցե նրան հետաքրքրում է, թե տուրբինի վրայի երկնագույնն ու դեղինը ի՞նչ կապ ունեն Ուկրաինայի դրոշի հետ։ Հնարավոր է, որ Ռուսաստանից Գերմանիա գազ մղող այս երկաթի կտորին այդչափ բարձր ուշադրությունը խիստ խորհրդանշանական է, ինչպես օրինակ, մեծահարուստ «հովանավորի» ռեստորանի զուգարանում սելֆի անելու կոմպլեքսը, կրկին վստահ չեմ։ Չի բացառվում, որ Շոլցի հետաքրքրությունը զուտ սպառողական է․ մտածում է․ «Սրան որ ուտեմ, տեսնես ի՞նչ կլինի», ճիշտ այնպես, ինչպես շատերը չեն կարողանում իրենց «բողազը» զսպել, երբ ցուցահանդես են գնում, բայց իրենց, ավանդական քյալլայի փոխարեն, տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում։

Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ ո՞ւր էր կորել ամբողջ Եվրոպայի համար կենսական նշանակության այս ագրեգատը։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը