Աշխարհ

03.08.2022 12:35


Փելոսիի՝ Թայվան կատարած այցով ԱՄՆ-ն աշխարհին ապացուցում է իր անպատժելիությունը․ Լավրով

Փելոսիի՝ Թայվան կատարած այցով ԱՄՆ-ն աշխարհին ապացուցում է իր անպատժելիությունը․ Լավրով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցով Միացյալ Նահանգները փորձում է ապացուցել իր անպատժելիությունն ամբողջ աշխարհին։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նոսվոստին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ սա արտացոլում է հենց այն գիծը, որի մասին մենք խոսում ենք ուկրաինական իրավիճակի հետ կապված, կասկածներ չի առաջացնում։ Սա բոլորին իրենց անպատժելիությունն ապացուցելու և ամենաթողությունն ի ցույց դնելու ցանկությունն է»,-չորեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, Մյանմայում կայացած բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար դրա նշանակությունը շատ լավ իմանալով՝ գրեթե դատարկ տեղը նման գրգռիչ ստեղծելու համար այլ պատճառ չեմ տեսնում»,-հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեյի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

Նախօրեին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել էր նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում և դեմ է նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայպեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը