Լրահոս

06.09.2011 14:13


Ծառուկյանն առաջին տեղում է

Ծառուկյանն առաջին տեղում է

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ուսանողության և երիտասարդության շրջանում անցկացրած մի ուսումնասիրության համաձայն` սոցիալական այս շերտի 38 տոկոսը իրենց խնդիրների լուծման համար հնարավորության դեպքում կդիմեին Գագիկ Ծառուկյանին: Երկրորդ տեղում է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ցանկում ընդգրկված են եղել մոտ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահ Ս. Սարգսյանի անունը առաջարկվող անվանացուցակում չի ընգրկվել:

Ուսումնասիրության մեկ այլ տվյալներով երիտասարդության մոտ 40 տոկոսը կարևորել է աշխատանքի խնդիրը, իսկ 28 տոկոսը հնարավորության դեպքում կլքեր երկիրը:

Այս խորագրի վերջին նյութերը