Կարծիք

02.08.2022 18:57


Ինձ այնպես տարան մինչև ինքնաթիռ կարծես ամենավտանգավոր հանցագործի են վտարում

Ինձ այնպես տարան մինչև ինքնաթիռ կարծես ամենավտանգավոր հանցագործի են վտարում

Այսօր առավոտյան, երբ եկան իմ հետևից Զվարթնոցի տարանցիկում, համակված էի սարսափելի հուզմունքով, որն իհարկե բնական էր. մարդ ամեն օր չի վտարվում սեփական հայրենիքից։ Երեք երիտասարդ տղամարդ աշխատակիցների մոտ ըմբռնումի նշույլներ չտեսա, բայց մի սիրունիկ աղջնակ աշխատակցուհի շատ կարեկից հայացք ուներ։ Ինձ տարան մինչև ինքնաթռի դուռ և հետո միայն տվեցին անձնագիրս, խիստ պահպանելով կանոնակարգը, կարծես ամենավտանգավոր հանցագործի են վտարում։

Նրանց ասացի, որ Նիկոլը կարծում է, որ ինձ երկրից հեռացնելով կարող է ինձ չեզոքացնել, բայց թող իմանա, որ շուտով վերադառնալու եմ, որպեսզի անձամբ ուղեկցեմ իրեն դեպի դաժան դատաստան։ Քիչ անց երբ հուզված ու լքված նստած էի ինքնաթռի ամենավերջին աթոռին, աղջնակը վազելով եկավ մոտս, ձեռքս սեղմեց և ասեց մի հուզվե՛ք, շատ շուտով կվերադառնաք։

Ուզում էի նրան գիրկս առնել և շնորհակալություն հայտնել, հարմար չեղավ։ Այսու հայտնում եմ երախտիքս։

Հենց նա և նրա նմաններն են իսկական հայրենիքը, մնացածը ծովի փրփուր են։ Ապրես աղջիկս, ինձ հաղթելու ամենամեծ հույսը տվեցիր։

Մասիս Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը