Աշխարհ

02.08.2022 16:19


Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին  դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի հանդիպումը:

Դրա անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը ակտիվ ներդրում է ունենում կողմերի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործում, պատրաստ է օգնել նաև դելիմիտացիայի գործընթացում։ Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և տարածաշրջանում»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հայտնել էր, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը