Քաղաքական

02.08.2022 14:00

Սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում. Մովսես Հակոբյան

Սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում. Մովսես Հակոբյան

Ադրբեջանական կողմի սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով չի ստացվում հարցը կարգավորել, այդ պատճառով էլ հակառակորդը դիմում է սադրանքի։

«Հասկանում ենք, թե որքան վատ փաստաթուղթ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այդ պատճառով էլ նման քայլերի է գնում։ Այս պահին իրավիճակը լարված չէ, բայց հանգիստ էլ չէ»,-ասաց գեներալ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չեն եղել: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։