Կարծիք

01.08.2022 17:58


Նիկոլն ապացուցում է, որ ինչ կուզի կանի, նա չունի ոչ մի բարոյական կամ իրավական սահմանափակում

Նիկոլն ապացուցում է, որ ինչ կուզի կանի, նա չունի ոչ մի բարոյական կամ իրավական սահմանափակում

Մի քանի օրվա մեջ արդեն չորրորդ դեպքն է, որ Հայաստանի իշխանությունները (կամ Արցախի, որոնք հերթական անգամ հանդես են գալիս որպես նիկոլական դրածո) արգելում են սփյուռքահայերի մուտքը Հայաստան (կամ Արցախ)։ Պարզ է, որ արդեն իմաստ չունի քննարկել, թե կոնկրետ որ գործիչների տեղաշարժն են արգելել, խնդիրը որդեգրված քաղաքականությունն է, որն ուղղված է Սփյուռք-Հայաստան կապերի թուլացմանն ու խզմանը։

Սփյուռքը փորձում էր ուշքի գալ «Հայաստան» հիմնադրամից նիկոլական իշխանությունների կատարած թալանից (ի դեպ, կարծես թե Հայաստանում շատ արագ մոռացան այս մասին), երբ Նիկոլը մի նոր ցուցադրում է կատարում, ձգտելով սփյուռքահայերին բացատրել, որ ապահով չէ ոչ միայն Հայաստան փող ուղարկելը, այլեւ այնտեղ այցելելը, որ Հայաստանը ոչ թե ողջ հայության հայրենիքն է, այլ ՔՊ-ի բոստանը։

Կարելի է տարբեր բացատրություններ այս դեպքերին՝ Թուրքիայի կողմից պահանջ, անձնական հաշիվներ, հայ հասարակությոնը եւս մեկ անգամ մասերի բաժանելու միջոց, եւ այլն, բայց մի բան ակնհայտ է՝ սա ուժի եւ կամայականության ցուցադրում է, Նիկոլն ապացուցում է, որ ինչ կուզի կանի, նա չունի ոչ մի բարոյական կամ իրավական սահմանափակում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը