Ի՞նչ է կատարվում Կոսովոյում և ո՞ւմ է շահավետ նոր լարվածությունը առաջացնել այդ տարածաշրջանում
Կոսովոյում կարող է բռնկվել նոր պատերազմ: Այս անգամ, ֆորմալ պատճառ կարող է հանդիսանալ Կոսովոյում ապրող սերբ փոքրամասնության շահերի պաշտպանության հարցը:
Բանն այն է, որ Կոսովոյի իշխանությունները, մինջև սույն թվականի օգօստոսի մեկը, ժամանակ եին տվել, որպեսզի Կոսովոյում ապրող սերբերը հրաժարվեին իրենց նախկին սերբական փաստաթղթերից, ընդունելով Կոսովոյի սուվերենությունը լիարժեքորեն: Հայտնի է, որ Կոսովոյում ապրող սերբերը մինջ այսօր չեն ընդունում Պրիշտինայի օրենքների գերակայությունը իրենց տարածքներում, հույս ունենալով, որ հետագայում կմիանան «մայր Սերբիային»:
Կոսովոյի իշխանություններն էլ չեն համաձայնվում իրենց տարածքի մի մասը հանձնել սերբերին:
Նախկինում այս կոնֆլիկտը թեժ չեր դառնում, քանի որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն ինչ անում եին, որ այն ռազմականի չվերածվի:
Ավելին, Կոսովայի և Սերբիայի հետ բանակցություններում ԵՄ անդամ դառնալու շուրջ Բրյուսելը ամեն ինչ անում էր, որ երկու կողմի վրա ճնշելով թույլ չտա, որ կոնֆլիկտը կրկին թեժանա:
Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը այս հարցի վրա էլ իր կնիքը դրեց: Պրիշտինայում նկատել են, որ այդ կոնֆլիկտից հետո ԵՄ-ում արդեն այդքան էլ լավ չեն վերաբերվում ազգերի ինքնորոշման գաղափարին, քանզի հենց այդ սկզբունքն է նաև դրված ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հիմքում:
Ահա թե ինչու ալբանացիները ուզում են օր առաջ լուծել իրենց անկախության հետ կապված հարցը: Մանավանդ, որ ԵՄ անդամ երկրներից մի զգալի մասը մինջ այսօր էլ չի ճանաչել Կոսովոյի անկախությունը և հանդես է գալիս Սերբիայի տարածքային ամբողջականության օգտին, օրինակ Իսպանիան:
Պրիշտինայում նաև համոզված են, որ եթե առաջանա նոր հակամարտություն Սերբիայի հետ, ապա հաշվի առնելով ռուս-արևմտյան կոնֆլիկտը Արևմուտքը կրկին, միանշանակ կաջակցի Կոսովոյին:
Իր հերթին Մոսկվան չափազանց կոշտ արձագանքեց Կոսովոյի իշխանության այս որոշմանը, հասկացնելով, որ այս անգամ Սերբիային միայնակ չի թողնի:
Իր հերթին, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը համոզեցին Պրիշտինայի իշխանություններին, գոնե մեկ ամսով հետաձգել իրենց այդ որոշումը, մինջև որ հնարավոր լինի գտնել փողզիջումային տարբերակ այս հարցում:
Մոսկվայում համոզված են, որ ալբանացիներին հրահրում են ամերիկացիները, որպեսզի դրա միջոցով ազդեն սերբերի վրա և փոխեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ: Մինջդեռ իրականում, այս կոնֆլիկտը դժվար թե շահավետ լիներ Վաշինգտոնին, մանավանդ, որ հաշվի առնելով սերբ հասարության խիստ ռուսամետ տրամադրությունները, դժվար թե որև է իշխանություն Բելգրադում կուզենա միայանալ հակառուսական պատժամիջոցներին:
Ավելին, Վաշինգտոնում վախենում են, որ Մոսկվան կարող է օգտվել այս իրավիճակից և ռազմական օգնություն ցուցաբերել Բելգրադին, որից հետո կարող է առաջանալ Արևմուտքի համար շատ վտանգավոր Casus belli իրավիճակ, դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am