Լրահոս

06.09.2011 11:25


Կանխվել է ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 6-ին`ժամը 00.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 36 տան բնակիչ,1977 թվականին ծնված Սամվել Ավոյանին:

Այս խորագրի վերջին նյութերը