Կարծիք

30.07.2022 15:24


Մնում է չկայացած դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն

Մնում է չկայացած դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն

Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել

Կեսգիշերն անց էր, երբ դաշնակցական ընկերներիս և Լիլիթ Մանուկյանի հետ վերադարձա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որտեղ դիմավորում էինք ազատության մեջ հայտնված մեր սիրելի ընկերներ Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին։ Գոռ Մաթևոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։ Գևորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք, Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին։ Որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գևորգին ուղեկցել Երևանից Գյումրի, ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։

Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթավորումն էր կատարվում իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյան։ Երկուսին դատարանը մերժեց ազատ արձակման միջնորդությունը։ Հետաքրքրական պատկեր էր՝ Գևորգն ու Արսենը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։ Միակ խնդրանքը՝ նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաև Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորության տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։ Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է գիտեինք, թե ինչու չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։ Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչև ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաև հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։ Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր Երդման տերը ու գնում ենք առաջ։ Գոռի ասած՝ Հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը