«Չենք լռելու» նախաձեռնություն. «Զինվորին բանակում հասցրել են խելագարության, ուղարկել հոգեբուժարան, վաղաժամ զորացրել» (տեսանյութ)
Երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից 20-ամյա զինվոր Վարդան Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազանգի հետքերով:
Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է՝ խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում:
Թե ինչ է պատահում հետո, «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են Հովհաննեսի հայր Վարդանը և հորեղբայր Արամը: Նկարահանումները կատարվել են երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Նորքի հոգեբուժարանում:
«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է պաշտպանության նախարարության պարզաբանումները: