Իրանը համաձայնվել է համագործակցել ՄԱԳԱՏԷ–ի հետ՝ պատժամիջոցների վերացման պայմանով
Ինչպես հայտնում է «Associated Press»–ը, «ISNA» իրանական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին հայատարարել է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում Իրանը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը (ՄԱԳԱՏԷ) իր մջուկային ծրագրին «լիարժեք հասանելիություն» ապահովել՝ միջազգյաին պատժամիջոցների վերացման պայմանով։
Աբբասին չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի «լիարժեք հասանելիություն» ասելով և, թե «ՄԱԳԱՏԷ»–ի ո՞ր քայլերն է Իրանը համարում ընդունելի։
Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը հաճախ արտերկյա դիվերսիաների է ենթարկվում, օրինակ, կիբերհարձակում և անարդյունավետ սրաքավորումների մատակարարում։
Հիշեցնենք, որ մի շարք երկրների իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները անհանգտացած են Իրանի միջուկային ծրագրով, քանի որ նրանք կասկածում են, թե Իրանը միջուկային զենք է պատրաստում, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։