Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայից» հեռանալու պատճառի մասին
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Ռոմայից» և ընդունել միլանյան ակումբի առաջարկը։
«Ես «Ռոմայում» անցկացրի երեք հրաշալի տարի, նվաճեցի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, սակայն բոլորն էլ գիտեն, որ ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում։ Ես 33 տարեկան եմ և դեռ ցանկանում եմ հաղթել։
Մոուրինյոն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես մնամ։ Ակումբը նույնպես փորձում էր, սակայն մենք չկարողացանք համաձայնության հասնել։ Ես հեռանալու որոշում ընդունեցի և չեմ ափսոսում։
«Ինտերում» առաջին օրվանից ինձ զգում ընտանիքի մաս։ Լուկակուի, Ջեկոյի և Դարմիանի հետ նախկինում միասին խաղացել ենք։ Նրանք ինձ թիմի մասին պատմել են շատ լավ բաներ»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է DAZN-ը։
«Ռոմայում» Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 28 գոլային փոխանցում։
Ակումբային կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»։

Աղբյուրը՝ sport.news.am