Աշխարհ

29.07.2022 10:02


Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանի» կարժանանա. Ռաիսի

Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանի» կարժանանա. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանին», ինչն ագրեսորներին կստիպի զղջալ իրենց արարքի համար, փոխանցում է Mehr-ը։

«Իրանի հզորության առջեւ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի հարձակում սկսել երկրի տարածքի վրա։ Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ եւ իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ»,-ասել է Իրանի նախագահը։

Նա բարձր է գնահատել երկրի առաջընթացը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հայտարարելով, որ հակառակորդը հետեւում է իրանցի զինվորականների տեղաշարժին ու պատրաստությանը, սակայն չի կարող որևէ թշնամական գործողություն ձեռնարկել՝ իրանցի զինվորականների հնարավորությունների, արդյունավետ մոբիլիզացման եւ կամքի ուժի պատճառով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը