Կառավարական հանձնաժողովը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 84-րդ տարում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան ԿամոՈւդումյանը:
Կամո Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Շամշադինի շրջանի Բերդ գյուղում` ծառայողի ընտանիքում:
1950 թ. գերազանցությամբ ավարտվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1947-1957 թթ. եղել է ԵՊՀ կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ, քարտուղար, ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, կատարել գիտական աշխատանք:
1957-1959 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի համակարգման խորհրդի գիտական քարտուղար, այնուհետև` պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:
1959–1962 թթ. Հայաստանի կոմկուսի Շամշադինի շրջանի առաջին քարտուղարն էր:
1962-1963 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1964-1967 թթ.` ռեկտոր:
1963-1964 թթ.` ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրեն:
1967-1972 թթ.` Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար:
1972-1975 թթ.` Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար:
1975 -1979 թթ.` Նեպալում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
1979-1987 թթ.` Լյուքսեմբուրգում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ-ում, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում:
Կամո Ուդումյանը ընտրվել է Հայկական ԽՍՀ 7-8-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1975 թթ.):
1975 թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Պատմական գիտություններ դոկտոր Կամո Ուդումյանը մի շարք մենագրությունների հեղինակ:
Կամո Ուդումյանը պարգեւատրվել է ԽՍՀՄ ,Պատվո շքանշանե, ,Հոկտեմբերիյան հեղափոխությանե, ,Ժողովուրդների բարեկամությունե շքանշաններով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ,Մեծ խաչիե ասպետ էր:
Ցավակցություն ենք հայտնում Կամո Ուդումյանի հարազատներին և մերձավորներին:
ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորվել է կառավարական հանձնաժողով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Սգո արարողությունը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 12:00, Կամերային երաժշտության տանը:
Մոսկվայում մահացել է Կամո Ուդումյանը
Կառավարական հանձնաժողովը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 84-րդ տարում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը: