Լրահոս

06.09.2011 09:01


Լիբիայաից ռազմականա ավտոմեքենանաերի շարասյունը ժամանաել է Նիգեր

Ինչպես հայտնում է «BBC»–ն, «Ռոյթերս» գործակալության տվյալներով` Լիբիայից մեծ  քանկաությամբ ռազմական ավտոմեքենաների  շարասյունը ժամանել է Նիգերի  կենտրոնական մասում գտնվող Ագադեզ քաղաք։

Հաղորդվում է 200-250 միավոր ռազմական տեխնիկայի մասին, որոնք տեղ են հասել  Նիգերի զինված ուժերի ուղեկցությամբ։

Ռազմական տեխնիկայի հետ մեկտեղ, Նիգեր  են ժամանել  նաև ավելի վաղ երկրի հարավային մասւոմ տեղակայված  լիբիական բանակի ստորաբաժանումների  սպաներ։

Գործակալության աղբյուրի հաղորդած  տեղեկատվության համաձայն՝ մեքենաներն ամենայն հավանականությամբ սահմանն անցել են ոչ թե Լիբիայի կողմից, այլ Ալժիրի հատվածից։

«Ռոյթերսը» նաև ներկայացնում է Ֆրանսիայի զինված ուժերի անանուն աղբյուրի խոսքերը, ով պնդում է, որ ժամանողների  թվում են նաև Լիբիայի գահնկեց արված ղեկավար Մուամար Քադաֆին ու նրա որդին՝ Սեյֆ ալ Իսլամը։

Նրա խոսքերով՝ գնդապետը  ճանապարհ է  ընկել դեպի հարևան Բուրկինա Ֆասո՝ երկիր, որը Քադաֆիին և նրա  ընտանիքին քաղաքական ապաստան է առաջարկել։ Չնայած սրան՝ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչն, ով հարցազրույց է տվել  սիրիական «Արայ TV» հեռուստաընկերությանը՝  հայտարարել է, թե Քադֆին մինչ օրս չի լքել Լիբիան։

Այս խորագրի վերջին նյութերը