Կարծիք

28.07.2022 17:13


Հազարավոր մահեր բերած, գրպանը մեծացրած այս մեկը սկսել է զառանցել (տեսանյութ)

Հազարավոր մահեր բերած, գրպանը մեծացրած այս մեկը սկսել է զառանցել (տեսանյութ)
Ավանդաբար իշխանականների հիմարությունները չեմ տարածում... բայց այս մեկը բացառություն կանեմ: Մի քանի վայրկյանանոց հատված է, արժի լսել ու հասկանալ, թե թուրքը ՀՅ Դաշնակցությունից որքան է վախենում ու ատում: Համավարակի օրերին հազարավոր մահեր բերած, սեփական գրպանը մեծացրած այս մեկը այնքան է ատում Դաշնակցությանը, որ սկսել է զառանցել... Դաշնակցությունը, որ 600 ամյա դադարից հետո 1918-ի մայիսի 28-ին եղավ Հայոց պետականության կերտիչը, Սարդարապատով ու Բաշ Ապարանով, հիմա այս հարթ ուղեղի համար եղել է դրա սպառնալիքը... պատմագիտական երկար բացատրությունների կարիք չկա: Ուղղակի մի պահ պատկերացրեցի, որ թե չլիներ ՀՅԴաշնակցությունը, սա էլ չէր լինի, քանի որ անորոշ կլիներ սրա նախնիների ապագան ու գտնվելու վայրը, քանի որ 20-րդ դարի սկզբին հայության այլ պաշտպան չկար... Ու մեկ էլ պատկերացրեցի, որ սրա ժամանակն ուշացել է, սա պետք է իր կույր հակադաշնակցականությամբ ապրեր բոլշևիկների օրերին:
Այն ժամանակ էլ Դաշնակցության դեմ զառանցական ելույթներ կունենար արդեն «լենինյան civic ուղով» լրատվամիջոցով, կուտեր հազարավոր մեր հայրենակիցների գլուխները (համաճարակի փոխարեն ստալինյան գուլագներում) ու անպայման կմասնակցեր՝ 1925 թվականին կայացած «Անաստվածների միության» համագումարին, իսկ 1929ին կընտրվեր «Մարտնչող անաստվածների միության» վարչության անդամ (ինչպես հիմա ՔՊ վարչության անդամ է), չէ որ միայն եզակիները հիմա կունենան այդքան ցինիզմ ու իրենց կենսագրությունում հատուկ կշեշտեն, որ անաստված աթեիստ են: Բայց ինչ տարբերություն, թե Արսեն Թորոսյանը երբ է ապրում... սրա արյունոտ ձեռքերով հակադաշնակցական բոլշևիկ նախատիպերն էլ են պատմության աղբանոցում հայտնվել...
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը