Փաստացի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայկական ընդդիմադիր շարժումների և անձանց ողջ գործունեությունը գտնվում է լուրջ մոնիտորինգի տակ
Մեջբերում եմ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հուլիսի 26-ին թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների համաժողովի XXIV հանդիպման ժամանակ հնչած միտքը Հայաստանի ընդդիմության մասին:
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»:
Վերջին պնդումը, որ «Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն» ամենա էականն է:
Փաստացի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայկական ընդդիմադիր շարժումների և անձանց ողջ գործունեությունը գտնվում է լուրջ մոնիտորինգի տակ: Ավելին, փաստացի Փաշինյանի քաղաքական շահը ենթադրում է այդ պրոտեստանտ ուժերի կողմից եկող վտանգների չեզոքացում,որն ամբողջությամբ համընկնում է Ադրբեջանի հատուկ ծառայութնունների անվտանգային շահերի հետ:
Հաջորդ եզրակացությունները ավելի խորը կարող են լինել արդեն ռեալ պոլիտիկի և Փաշինյանի քաղաքական ինքնապահպանման գնի տեսանկյունից: Առայժմ կնշեմ մեկը: Դատելով բաց հնչած հայտարարությունից՝ Փաշինյանի քաղաքական անվտանգության երաշխավորը և շահառուն հենց Ադրբեջանն է: Ավելին՝ այլևս հայաստանյան ընդդիմության նկատմամաբ կիրառվելիք ճնշման, կանխարգելման, մեկուսացման, ազատազրկման և չեզոքացման իրավունքի մասին բաց տեքստով խոսում է ոչ թե, ինչ որ վերլուծաբան կամ շարքային քաղ.գործիչ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը, ով քաղաքական անպատասխանատու հայտարարությունների տրամաբանությունից պետք է, որ զերծ լինի:
Ինձ այս պարագայում ամենաշատը հետաքրքրում է հետևյալը՝ արդյոք ՀՀ-ի պատկան և քաղաքական մարմիններից որևէ մեկը որևէ կերպ անդրադառնալու է այս հայտարարությանը, որ մենք քիչ թե շատ փարատենք վերը նշված կասկածները: Արդյոք ՀՀ-ից որևէ պաշտոնյա կգտնի իր մեջ քիչ թե շատ թեկուզ ձևական տղամարդկություն, պատվախնդրություն, պետականակենտրոնություն ու քաղաքական հասունություն, որ արտաբերի մի պատասխան միտք որտեղ, ոչ միայն անընդունելի կհամարի նման հայտարարությունների ֆորմատը, այլ նաև համարժեք կհայտարարի, որ « Հայկական հատուկ ծառայությունների կողմից օպերատիվ կերպով կանխվելու և պատժվելու են հայակական ընդդիմադիր գործիչների, խմբերի, շարժումների նկատմամբ որևէ գործողություններ և քայլեր, որոնք կունենան ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ուղղորդում կամ հեղինակում»:
Վստահ եմ, որ սա չի լինելու, իսկ, թե ինչու՞ եմ վստահ, վերևում արդեն ձևակերպել եմ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից